‘Մաքսայինը և հարկայինը՝ կառանձնացվեն, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը՝ կմիանան. Մամուլ’

1123

Իշխանության վերին օղակում շարունակվում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքները: Ըստ «Հրապարակի»՝ հիմնական փոփոխություններն առնչվելու են մաքսային և հարկային մարմիններին, դրանք առանձնացվելու են միմյանցից: Նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որը նույնպես տարանջատվելու է, ինչպես նաև ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ այս երկուսը միանալու են:

«Քննարկումները դեռ չեն ավարտվել, այդ իսկ պատճառով չեն բարձրաձայնվում նոր ղեկավարների անունները. Սերժ Սարգսյանն այդ մասին որևէ մեկի հետ չի խոսում, որևէ մեկը տեղյակ չէ, թե նա ինչ է որոշել»,- հավելում է թերթը:   

Նախորդ հոդվածը‘Դ. Հարությունյանն իր երիտասարդ գործընկերուհիների հետ կհայտնվի երանելի վիճակում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’