‘Մաքսային միության առաջնորդները դեկտեմբերի 24-ին կքննարկեն Հայաստանի ու Ղրղզստանի հարցը’

820

Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի ընթացքում կքննարկեն Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական գոտու (ՄՏԳ) անդամ պետությունների փոխգործակցության ուղղությունները, տեղեկացնում է է РИА-Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները կքննարկեն ՄՄ և ՄՏԳ անդամ պետությունների փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ` 2015-ի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ձևավորման աշխատանքների ընթացքը։ Կքննարկվեն «ճանապարհային քարտեզների» պատրաստման հարցերը՝ Ղրղզստանի և Հայաստանի միանալու վերաբերյալ»,- ասվում է ՌԴ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Նախորդ հոդվածը‘Ռ. Նազարյանի հիմնարկը հավանություն է տվել «Հայռուսգազարդի»` $92 մլն ներդրումային ծրագրին’
Հաջորդ հոդվածը‘Դե!մ եմ . Կուտակային ֆոնդերի «պայթելու» դեպքում վճարելու ենք սեփական գրպաններից (սոցիալական հոլովակ)’