‘Մաքսային միության երկրները գնաճի առաջատարներ են ետխորհրդային տարածքում’

862

Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում սպառողական գների աճի տեմպերով Հայաստանը 3,5% ցուցանիշով հայտնվել է «առաջատար» եռյակում: Ըստ բելառուսական Finatica.byկայքի՝ետխորհրդային տարածքում ամենամեծ գնաճը 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է Բելառուսում՝ 8,2 տոկոս: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 4,5%, չորրորդում՝ Ղազախստանը՝ 3,1% գնաճով:

Նկատենք, որ բոլոր «առաջատարները» միավորված են կամ պատրաստվում եմ միավորվել Մաքսային միության կազմի մեջ:  

Միեւնույն ժամանակ, Եվրամիության հետ ասոցացման ձգտող երկրներից Մոլդովայում հաշվետու ժամանակահատվածում գնաճը կազմել է 1,1 տոկոս, իսկ Ուկրաինայում եւ Վրաստանում նկատվել է գների նվազում՝ համապատասխանաբար 0,6 եւ 0,9 տոկոսով:  Գները 0,6 տոկոսով նվազել են նաեւ արդեն շուրջ 10 տարուց ի վեր Եվրամիությանն անդամակցած Լատվիայում: Մերձբալթյան Էստոնիայում գներն աճել են 2,5, Լիտվայում՝ 0,1 տոկոսով:

Հարեւան Ադրբեջանը 0,1 տոկոս գնաճով տեղ է զբաղեցրել ցուցակի միջին հորիզոնականներում, իսկ դեֆլյացիայի ցուցանիշով ռեկորդը սահմանել է  Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի չեզոք Թուրքմենստանը. այստեղ նախորդ ութ ամիսների ընթացքում սպառողական գները նվազել են 1,7 տոկոսոով:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները իրենց վերաբերմունքն են ցույց տվել քաղաքապետարանի նախաձեռնությանը (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Parking City Service-ին կայանատեղիները չեն հերիքում (ֆոտոշարք)’