‘Մաքսային միության երկրների նախագահները Մինսկում կքննարկեն ՄՄ ընդլայնման հարցեր’

1041

Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը Մինսկում Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում կքննարկեն Մաքսային միության զարգացման, Միասնական տնտեսական տարածության և Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցեր:

Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ 2011 թվականից գործում է Մաքսային միությունը` որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև: ՄՄ շրջանակում միության անդամները կիրառում են միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ ապրանքների առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: ՄՄ  աշխարհի խոշորագույն ինտեգրացիոն միավորումներից մեկն է` 170 մլն բնակչությամբ և 2,7 տրլն դոլար ՀՆԱ-ով:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի ասելով, գլխավոր հարցերից մեկը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտի և Ղրղըզստանի ծրագրրերի քննարկումն է: Սպասվում է, որ քննարկմանը կմասնակցի Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 25-ին Մինսկում կկայանա ԱՊՀ գագաթնաժողով, որի ընթացքում քննարկվեն 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործնական հարցեր: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներին կմիանան Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Ուշակովը հատկապես ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստաի հայտի լույսի ներքո ինտեգրման գործընթացների մասնակիցների ընդլայնումը չափազանց կարևոր թեմա է:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի և մնացած բոլոր գոլերը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արա Սահակյանը հանձնեց հավատարմագրերը’