‘Մաքսային միության երկրներում ռոումինգը կարող է 2015 թվականից վերանալ’

1080

Համաձայնագիրը, որով ռոումինգը կվերանա Մաքսային միության երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան), կարող է ստորագրվել 2015 թվականի սկզբին: Ինչպես տեղեկացնում է Տրենդ գործակալությունը, այս մասին լրագրողներին Աստանայում հայտարարել է Ղազախստանի կապի և տեղեկատվության Գործակալության ղեկավար Ասկար Ժումագա,իևը:

«Այժմ մենք քննարկում ենք համաձայնագիրը, որով կանոնակարգվում են բոլոր հարցերը: Համաձայնագրի հաստատումից հետո ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին մենք կարող ենք հայտարարել այն մասին, թե ինչպես պետք է կարգավորվեն նշված հարցերը»,-ասել է նա:

Նշենք, որ Հայաստանը ծրագրում է անդամակցվել Մաքսային միությանը: Բայց թե կոնկրետ երբ դա կարող է լինել, դեռ մնում է անհայտ, քանի որ ՀՀ իշխանությունները պարբերաբար տարբեր ամսաթվեր են մատնանշում: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ ինը երկրներ կարգելափակեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները’
Հաջորդ հոդվածը‘Հաիթիում ժանտախտի զոհերը Պան Գի Մունին «ձևամոլ» են անվանել’