‘Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»’

9461

ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարի 82 միլիոն 800 հազար դրամ կվճարի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») կնոջը՝ Շողերինա Ստեփանի Մկրտչյանին, դեռևս 2012 թվականի մայիսի 14-ին կնքված պայմանագրի հիման վրա, գրում է «Ժողովուրդը»: Նշված գումարը պատգամավորի կնոջը կվճարվի Արշակունյաց 127/21 հասցեի տարածքի վարձակալության դիմաց:

Ամսական 6 միլիոն 900 հազար դրամ ֆինանսների նախարարությունը կվճարի նշված հասցեի 4 հազար 520,6 քառակուսի մետր տարածքի վարձակալության դիմաց: Այդ տարածքում արդեն երկու տարուց ավել է գործում է «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատունը:

«Բնական հարց է ծագում, իսկ ինչու է մաքսատունը մասնավոր տարածքում գործում, ինչու են պետբյուջեից նման խոշոր գումարներ վճարվում պետական կառույցի` մասնավոր տարածքում գործելու համար, ինչու նշված մաքսատունը պետական տարածքում չի գործում»,- եզրակացնում է թերթը: 

Նախորդ հոդվածը‘Մարտական հենակետում զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. «Ռոնալդուն նորից լավ վիճակում կլինի այսօր, վաղը կամ վաղը չէ մյուս օրը» ‘