‘Մաքսատուրքերի վերացումը ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից կլինի’

827

Հունվարի 1-ին ԱՊՀ-ում Ուկրաինայի ստանձնած նախագահության կապակցությամբ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լ. Կոժարան հանդիպում է անցկացրել ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ, տեղեկացնում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահության գերակայությունները, առաջնահերթ միջոցառումները և դրանց իրականացման նպատակով անդամ պետությունների միջև փոխգործակցությունը: Ուկրաինայի արտգործնախարարը նշել է, որ հիմնական ջանքերն ուղղվելու են Համագործակցության հետագա զարգացման ապահովմանը և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Հիմնական շեշտը դրվելու է նախագահության շրջանակներում երկրների համագործակցության տնտեսական բաղադրիչի վրա, այն է` խողովակաշարային տրանսպորտով տարանցման վերաբերյալ, ծառայությունների առևտրի վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի, արտահանման մաքսատուրքի փուլային վերացման վերաբերյալ արձանագրության նախապատրաստմանը: 

Իր նախագահության շրջանակներում Ուկրաինան զգալի ուշադրություն կհատկացնի նաև համագործակցության մշակութային-հումանիտար բաղադրիչի զարգացմանը:

Հաշվի առնելով 2014 թվականն ԱՊՀ-ում Զբոսաշրջության տարի հռչակելը` նախատեսված է Կիևի միջազգային զբոսաշրջային համաժողովի, ԱՊՀ  Զբոսաշրջության խորհրդի նիստի և մի շարք այլ միջոցառումներ անցկացում: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Իրավունք չունենք արգելելու Ռուսաստանին` զենք վաճառել Ադրբեջանին’
Հաջորդ հոդվածը‘ՀԷՑ-ը աշխատատեղերի կրճատում ենթադրող փոփոխությունները հետաձգել է մինչեւ մարտ’