‘Մաքրուհին ՉԼ-ի Գավաթը աղբամանն է նետել’

856

«Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին զավեշտալի միջադեպ է հիշել, որը տեղի է ունեցել 1994 թվականին իտալական թիմի` Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո:

«Հունաստանում մենք Կապելոյի հետ արթուն մնացինք մինչև ուշ գիշեր` գինու շշեր դատարկելով ու մոռանալով գավաթի մասին: Արդեն վերելակում էինք, երբ նկատեցինք, որ գավաթն աղբամանում է:

Հավանաբար, մաքրուհին էր այն այնտեղ նետել:

Հետո գավաթն ինձ հետ տարա հյուրանոցի իմ համար ու այն դրեցի անկողնուս մեջ: Հաջորդ առավոտ կնոջս ասացի, որ կյանքիս ամենահրաշալի երազն եմ տեսել»,- ասել է Գալիանին Football Italia-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` 1994 թվականին կայացած եզրափակչում «Միլանը» Հունաստանում 4:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘2008, ապրիլ, ՄԻՊ. Ի՞նչ էր թաքցնում ոստիկանությունը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Լիվերպուլ»-ն անհավանական հաղթանակ է տոնում «Բարսելոնա»-ի դեմ խաղում ու դուրս գալիս եզրափակիչ (տեսանյութ)’