Մբապեն՝ Եվրոպայի, Մեսսին՝ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ

215

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է 2022թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։

2022թ․ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին։

Ավելի վաղ IFFHS-ն ներկայացրել էր նաեւ Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի խորհրդանշական հավաքականները։

2022թ․ Եվրոպայի խորհրդանշական հավաքական

Դարպասապահ․ Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա)։

Պաշտպաններ․ Տեո Էրնանդես («Միլան», Ֆրանսիա), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Յոշկո Գվարդիոլ («ՌԲ Լայպցիգ», Խորվաթիա), Դենզել Դյումֆրիս («Ինտեր», Նիդեռլանդներ)։

Կիսապաշտպաններ․ Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)։

Հարձակվողներ․ Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)։

Նախորդ հոդվածը«Չելսին» դիտարկում է Լուիս Էնրիկեի թեկնածությունը
Հաջորդ հոդվածըՋուդ Բելինգեմը՝ 2022թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ