‘Մբապեն դժգոհ է եւ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից’

727

Ֆրանիսայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է հեռանալ ակումբից, հաղորդում է իսպանական Cadena Ser-ը: 20-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ֆրանսիական ակումբում իր կարգավիճակից: Մբապեն հիասթափված է, որ թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իրեն չի նշանակում 11 մետրանոցների հիմնական իրացնող: Ակումբում 11 մետրանոցները հիմնականում իրացնում են բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին:

Մբապեի կարծիքով՝ հենց այդ պատճառով է նա զիջել Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ զրկվել 1,5 միլիոն եվրո հավելավճարից: Մբապեն խնդիրներ ունի նաեւ ակումբի ներսում, որտեղ, ըստ աղբյուրի, ֆրանսիացի հարձակվողը վատ հարաբերությունների մեջ է Նեյմարի հետ:

Այս շրջանում Մբապեի հայրը քննարկում է որդու տեղափոխույան հարցը: Ֆուտբոլիստի հայրը Ցյուրիխում նաեւ հանդիպում է ունեցել համաշխարհային ֆուտբոլի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ կստանա Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը Իսպանիայի ավարտված առաջնությունում խփել է 36 գոլ։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 33 գոլով մնաց երկրորդ տեղում: Մբապեն գոլ խփեց նաեւ վերջին տուրում։

Նախորդ հոդվածը‘Ֆեդերերը 7 տարի անց դարձյալ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում է եւ կխաղա Նադալի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսիի» գլխավոր մարզիչի թեկնածուները’