Մբապեն հավասարվեց Զիդանին եւ Պլատինիին ԱԱ-ներում խփած գոլերի քանակով

228

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով հավասարվեց Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Զինեդին Զիդանին եւ Միշել Պլատինիին։

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում (4:1) Ավստրալիայի թիմին խփած գոլը 5-րդն էր Մբապեի համար ԱԱ-ի եզրափակիչ մրցաշարերում։

Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է երկու տարբեր առաջնություններում գոլ խփել մինչեւ 24 տարեկան։ Մբապեից առաջ այդպիսի նվաճում ունեցել են անգլիացի Մայքլ Օուենը, բրազիլացիներ Պելեն եւ Տոստաոն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» խզեց Ռոնալդուի պայմանագիրը
Հաջորդ հոդվածըԵրուսաղեմում պայթյունների հետևանքով կան վիրավորներ