Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը խնդրել է ազատվել Մեսսիից ու մյուս արգենտինացիներից

460

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան թիմի հետ նոր պայմանագրի կնքման փուլում ակումբի ղեկավարությանը խնդրել է ազատվել արգենտինացի ֆուտբոլիստներից, հաղորդում է UOL Esporte-ն։

Այժմ ՊՍԺ-ում հանդես են գալիս արգենտինացիներ Լիոնել Մեսին, Մաուրո Իկարդին և Լեանդրո Պարեդեսը։ Անցած ամիս «Յուվենտուս» տեղափոխվեց արգենտինացի Անխել Դի Մարիան։

ՊՍԺ-ում արգենտինացիների հետ շատ մտերիմ են նաեւ իսպանացի Անդեր Էրերան, բրազիլացի Նեյմարը եւ կոստառիկացի Կեյլոր Նավասը։ Նրանց հետ Մբապեի հարաբերությունները լարված են:

Նախորդ հոդվածըՑինցինատի․ Դանիիլ Մեդվեդեւն ու Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկան կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակում են որոնել անհետ կորածներին