‘Մեգ Ռայանը կէկրանավորի Ուիլյամ Սարոյանին’

1435

Ամերիկյան հայտնի դերասանուհի և կինոպրոդյուսեր Մեգ Ռայանը որոշել է իրեն փորձել ռեժիսուրայի բնագավառում: Դեբյուտային աշխատանքի համար Ռայանն ընտրել է Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը, որը հրատարակվել է 1943 թ.: Ֆիլմը, որ պատմում է 14-ամյա պատանի Հոմեր Մաքոլիի մասին, կկոչվի այն քաղաքի անունով, որտեղ տեղի  է ունենում գործողությունը՝ «Իթաքա»: Մեգ Ռայանը ֆիլմում կկատարի նաև գլխավոր դերերից մեկը:

Սկզբում Սարոյանը «Մարդկային կատակերգությունը» գրել է հենց կինոյի համար: Սակայն Սարոյանի բծախնդրությունը նկարահանումների նկատմամբ և տարաձայնությունները Metro-Goldwin-Mayer-ի ղեկավարության հետ հանգեցրին նրան, որ Սարոյանի և MGM-ի համագործակցությունը դադարեցվեց: Երբ 1942 թ. ֆիլմն էկրան բարձրացավ, միակ «Օսկարը» ստացավ Ուիլյամ Սարոյանը՝ սցենարի համար: Հենց այդ սցենարի հիման վրա էլ նա գրեց «Մարդկային կատակերգություն» վեպը:

Վեպի նոր էկրանավորմանը մասնակցելու են նաև Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթը և Ջեք Քուեյդը: Պրոդյուսերներն են Թոմ Հենքսը և Գարի Գոեցմանը:

Նախորդ հոդվածը‘Ստրասբուրգում կայացել է Գ.Կոստանյանի և Ն. Մուիժնիեկսի հանդիպում’
Հաջորդ հոդվածը‘«72 ժամ ազատությունից հետո. խոշտանգումները հայաստանյան ոստիկանությունում». Ֆիլմ’