‘«Մեդիապրոյի» տնօրեն. Մրցաշրջանի առաջին «Սուպերկլասիկոն» կարող է սկսվել ցերեկը’

800

Իսպանական «Լա Լիգայի» հեռարձակումների իրավունքը տնօրինող «Մեդիապրո» հեռուստաընկերության նախագահ Խաում Ռուռեսը չի բացառել, որ հոկտեմբերի 27-ին «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունենալիք «Սուպերկլասիկոն» կարող է սկսվել Իսպանիայի ժամանակով ժամը 12:00-ին: Ռուռեսն իր խոսքում նաև հաստատել է այն, ինչը վաղուց արդեն գաղտնիք չէ՝ «Լա Լիգայի» հանդիպումների ժամերը որոշվում են ասիացիների թելադրանքով: «Հանդիպման այդ  ժամը մեծ պայթյուն կառաջացնի հատկապես Ասիայում, որտեղ ավելի շատ երկրպագում են Մեսսիին և Ռոնալդուին, քան «Բարսելոնային» կամ «Ռեալ Մադրիդին», — նշել է Ռուռեսը: 

Նախորդ հոդվածը‘«Սերժի՛կ, պուտինկա». Ցույց նախագահականի դիմաց, բերման են ենթարկում քաղաքացիներին’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականի մոտից բերման է ենթարկվել 10 քաղաքացի’