‘Մեդվեդեւի հաշիվը կոտրել է Шолтай-Болтай անանուն խումբը’

1139

Ցանցահենների անանուն «Шолтай-Болтай» խումբը տեղեկացրել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի անձնական տվյալները: 

«Ոմն վարչապետի մի քանի փոստային հաշիվներ, այդ թվում՝ gmail-ը եւ երեք iPhon-ների պարունակությունը պատահմամբ մեր ձեռքն է ընկել», — ասվում է Twitter-ում  «Шолтай-Болтай»-ի հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան Մեդվեդեւի թվիթերյան հաշիվը կոտրվել է, նրա անունից հաղորդագրություններ են տարածվել, թե իբր Մեդվեդեւը հրաժարաան է տալիս կամ ծաղրում է ռուսաստանյան իշխանությունների մի շարք գործողություններ: «Վովա, դու ճիշտ չես», — ասվում է դրանցից մեկում:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բիշարյան. Մհեր Շահգելդյան ու՞ր են ուսերդ, բե՛ր այստեղ (Տեսանյութ)’