Մեդվեդևը Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ

332

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու խոսքը՝ Ռուսաստանի ողջ ժողովրդի պատասխանատվության մասին։

«Ուկրաինայի գլխավոր ծաղրածուն առաջարկել է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի ողջ բնակչությանը։ Վերջին անգամ ամբողջ մի ժողովրդի նկատմամբ նման գաղափարներ է փորձել իրականացնել Ադոլֆ Հիտլերը։ Էլի հարցեր կա՞ն ուկրաինական իշխանությունների բնույթի մասին»,- իր Telegram-ալիքում գրել է Մեդվեդևը։

Ամերիկյան The Washington Post թերթի ընթերցողները նույնպես քննադատել են Ուկրաինայի նախագահին այն բանից հետո, երբ նա Արևմուտքի երկրներին կոչ է արել փակել երկրների մուտքը բոլոր ռուսաստանցիների համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրովը տեղեկացրել է Knauf գործարանը գրավելու մասին
Հաջորդ հոդվածըԽուզարկությունը Թրամփի տանը տևել է մի քանի ժամ