Մեդվեդևը կանխագուշակում է Բայդենի պարտությունն ընտրություններում

341

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ հավանական է համարում, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը կպարտվի առաջիկա նախագահական ընտրություններում։

«Առաջիկայում նրան սպասվում է իմպիչմենտ (ինչը դժվար թե լինի) և պարտություն ընտրություններում (ինչը միանգամայն հավանական է)։ Այդտեղից էլ՝ անպատկառ շանտաժը, չդադարող հիստերիան և վայրի ակնարկները մեր հասցեին»,- գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով ամերիկյան գործող վարչակազմի քաղաքականությունը։

Նա ուշադրություն է դարձրել, որ Կոնգրեսի պարզունակ շանտաժն ամենևին էլ նոր բան չէ և պատմական նախադեպեր ունի։ ««Փող տվեք մեր տղային (դրեք անհրաժեշտ անունը), թե չէ ստիպված կլինեք պատերազմ սկսել ռուսների հետ»։ Այդպես են ասել ամերիկյան ամենատարբեր նախագահները ամենատարբեր ժամանակներում՝ դոլարներ կորզելով իրենց օրենսդիրներից»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։

Նախորդ հոդվածըԲայդենը տեղեկացրել է ՆԱՏՕ-ի երկրներում ԱՄՆ ԶՈՒ զորակազմը կրճատելու մասին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն ուզում է, որ ՌԴ-ն 2024 թ․ գնա Ուկրաինայի համար ընդունելի բանակցությունների