Մեդվեդևը կոշտ պատասխան է խոստացել

332

Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի Կալինինգրադում տարանցումն արգելելուն, դրանք այնքան կոշտ կլինեն, որ կարող են փակել Լիտվայի թթվածինը։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։

Կալինինգրադի մարզում բեռների տարանցումը սահմանափակելու վերաբերյալ Վիլնյուսի որոշումը Մեդվեդևն անվանել է «այն նույն «վստահության պատերազմի» շարունակությունը», որն Արևմուտքը սանձազերծել է Ռուսաստանի դեմ։

«Դրա համար էլ ես կարծում եմ, որ Մոսկվայի պատասխանը կարող է նաև անհամաչափ լինել, ինչը, անկասկած, հակամարտությունը ծայրաստիճան կսրի,- նշել է Մեդվեդևը՝ շեշտելով, որ դա վատ ընտրություն է։- Դրանից կտուժեն Լիտվայի սովորական քաղաքացիները, որոնց կենսամակարդակն առանց այդ էլ բարձր չէ, իսկ եվրոպական չափանիշներով՝ պարզապես չքավորական է։ Հարցրեք Վիլնյուսի և Կաունասի բնակիչներին՝ ինչ են նրանք մտածում այդպիսի միջոցների մասին, և կլսեք շատ անկեղծ, ոչ դիվանագիտական պատասխաններ։ Լիտվացի քաղաքական գործիչները քծնում են, իսկ քաղաքացիները փորձում են ինչ-որ կերպ յոլա գնալ այդ աբսուրդի թատրոնում։ Թե՛ առաջիններին, թե՛ մյուսներին դա ավելի ու ավելի վատ է հաջողվում»,- ամփոփել է Մեդվեդևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ
Հաջորդ հոդվածըԱ Սերիայում հեռարձակումներից ամենամեծ եկամուտը ստացել է «Ինտերը»