Մեդվեդևը կոչ է անում Բորելի ձեռքը չսեղմել

331

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանի՝ որպես ֆաշիստական պետության մասին իր խոսքերից հետո պետք է ընդմիշտ ընդգրկվի այն մարդկաց ցուցակում, որոնց ձեռքը չեն սեղմում, որովհետև նման բանը մոռանալ չի կարելի, հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ես չէի անդրադառնա ԵՄ այդ սահմանափակ  կոմիսարի նողկալի հայտարարությանը, սակայն ստիպված եմ հատուկ ընդգծել, որ նման բաները  ոչ ոք երբեք չպետք է մոռանա։ Այդ պաշտոնյան պետք է ընդմիշտ ներառվի այն էակների ցուցակում, որոնց ձեռք չեն մեկնում, և` առանց ներման հնարավորության»,- գրել է Մեդվեդևն իր Telegram-ալիքում։

Քիչ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքը և հայտարարել, որ նա «լեզվին տալու» մեծ մասնագետ է։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open․ Հայտնի են կիսաեզրափակչի բոլոր զույգերը
Հաջորդ հոդվածըՍլուցկին հարուստներին կոչ է անում ներդրում ունենալ ՌԴ–ի զարգացման գործում