Մեդվեդևը հիշեցրել է Օբամայի խոսքը

539

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում, պատասխանելով ռուսաստանյան տնտեսության վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին հարցին՝ հիշեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խոսքը։

 Օբաման այն ժամանակ հայտարարել էր, թե պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը «քարուքանդ է եղել»։

«Դե, ինչ ասեմ, և որտե՞ղ է հիմա Օբաման։ Թոշակի է անցել, ինչպես ասում են, իսկ մեր տնտեսությունը ողջ է, զարգանում է։ Այո, խնդիրներ կան, իհարկե, լիքը խնդիրներ, բայց տնտեսությունը զարգանում է, և ոչ մի արտառոց բան նրա հետ չի պատահել»,- ասել է Մեդվեդևը։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպիտակ տունը հետաձգել է Պուտինի դեմ անհատական պատժամիջոցները
Հաջորդ հոդվածըՍերմը՝ նախկիններին, սաղմը՝ ներկաներին․ ՉԻ