Մեդվեդևը Մասքին խորհուրդ է տալիս փոխել ԱՄՆ սահմանադրությունը

278

ՌԴ ԱԽ փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝  արժի, որ ամերիկացի գործարար Իլոն Մասքը գործընթաց սկսի ԱՄՆ սահմանադրության երկրորդ հոդվածը փոխելու ուղղությամբ, որը նաև սահմանում է նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներին ներկայացվող պահանջները։

«Անակնկալ կերպով պարզվեց, որ Մասքը մերոնքական է»,- նշել է Մեդվեդևը Վիետնամում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Պատասխանելով ճշգրտող հարցին, թե Ռուսաստանում կուզենայի՞ն ամերիկյան գործարարին տեսնել ԱՄՆ ապագա նախագահի պաշտոնում, քաղաքական գործիչն ընդգծել է, որ նա «չի կարող առաջադրվել, քանի որ պահանջվող ծագումը չունի»։ «Բայց ես նրա փոխարեն կմտածեի սահմանադրությունը փոխելու գործընթաց սկսել»,- խորհուրդ է տվել Մեդվեդևը։

ԱՄՆ սահմանադրության երկրորդ հոդվածը սահմանում է իշխանության գործադիր ճյուղի, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի, փոխնախագահի և ԱՄՆ նախագահի կողմից նշանակվող պաշտոնյաների պաշտոնների ձևավորման կարգն ու լիազորությունները։ Հոդվածում ասվում է, որ  ծնունդով կամ սահմանադրության ընդունման պահին ԱՄՆ քաղաքացիություն չունեցող  ոչ մեկը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը։

Իլոն Մասքը ծնվել  և մեծացել է ՀԱՀ-ի մայրաքաղաք Պրետորիայում, նա ունի ՀԱՀ-ի, Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը Դեսանտիսի նախընտրական քարոզարշավի մեկնարկը ծանր է համարում
Հաջորդ հոդվածըԴեսանտիսը մրցապայքարի համար մեկ օրում հավաքել է 8,2 մլն դոլար