‘Մեդվեդևը նշել է, թե որն է ԱՊՀ-ի առաջնահերթ խնդիրը’

2536

Ահաբեկչության ֆինանսավորմանը խոչընդոտելը մնում է ԱՊՀ առաջնահերթությունը, համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«ԱՊՀ երկրները տեղեկություններ են փոխանակում այդ ոլորտում, իսկ իրազեկ մարմինները, իհարկե, պետք է աջակցեն միմյանց»,- ասել է Մեդվեդևը:

Կառավարությունների ղեկավարները հանդես են եկել նաև միջազգային կարտելների դեմ պայքարում միջազգային հանրությանը համախմբելու օգտին:

Հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ ԱՊՀ երկրները մտադիր են խորացնել համագործակցությունը միջազգային հանցախմբերի և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում: Անցյալ տարի հուլիսին նա մի շարք օրենքներ էր ստորագրել, որոնք խստացնում են պատիժը ահաբեկչության և ծայրահեղականության համար:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուչդեմոնը պահանջում է ազատ արձակել իր զինակիցներին’
Հաջորդ հոդվածը‘ Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ. ՅՈւՆԻՍԵՖ’