Մեդվեդևը չի բացառում, որ հակամարտությունը կձգվի տասնյակ տարիներ

255

Հակամարտությունն Ուկրաինայում կարող է ձգվել տասնամյակներով, եթե չոչնչացվի ներկայիս կիևյան ռեժիմի նացիստական բնույթը։

Վիետնամ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևը։

«Այս հակամարտությունը շատ երկարատև է լինելու։ Երևի տասնամյակներ ձգվի։ Սա նոր իրականություն է, նոր կենսապայմաններ են»,- ասել է Մեդվեդևը։

Նա համոզված է, որ ներկայիս ռեժիմի պայմաններում «երեք տարի զինադադար կլինի, երկու տարի՝ հակամարտություն, և նորից ամեն ինչ կկրկնվի»։

«Հարկավոր է ոչնչացնել Կիևում նացիստական իշխանության տեսակը»,- համոզված է քաղաքական գործիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիան ընդլայնում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Հաջորդ հոդվածըՄասքի Neuralink ընկերությանը թույլատրվել է մարդկանց չիպավորելու փորձեր կատարել