‘Մեդվեդևի ավտոշարասյունը ֆուրոր է առաջացրել Լյուքսեմբուրգի նեղլիկ փողոցներում’

1483

Մարտի 5-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկօրյա այցով ժամանել է Լյուքսեմբուրգ:

Twitter-ում տեղադրվել է տեսագրություն, որում երևում է, որ Մեդվեդևի ավտոշարասյունը՝ լուսարձակներով, ձգվում է Լյուքսեմբուրգի նեղլիկ փողոցի ողջ երկայնքով: Դատելով անցորդների արձագանքից՝ նրանց համար այդ տեսարանն իսկապես զարմանալի է եղել:

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի աշխատասենյակում բանակցություններ անցկացնելուց հետո Մեդվեդևն ու նրա պաշտոնակիցը զբասանքի են դուրս եկել քաղաքի պատմական կենտրոնում և պատահաբար հանդիպել են աշխատանքից տուն վերադարձող՝ արդարադատության նախարար Ֆելիքս Բրազին, արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնին, ինչպես նաև պետության ղեկավար մեծ դուքս Անրիին, որոնց հետ Մեդվեդևը կարճ բարեկամական զրույցներ է ունեցել: Դրանից հետո Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարը կատակել է, թե Ռուսաստանի վարչապետն արդեն ծանոթ է Լյուքսեմբուրգի բոլոր բնակիչների հետ:

Լյուքսեմբուրգի բնակչությունը մոտավորապես 600 հազար է:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Նոր «վոյինը»’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Վենեսուելայի իշխանությունները երկրից արտաքսել են ամերիկացի լրագրողին’