Մեդվեդևի կարծիքով՝ Թրասին խայտառակ ձախողում է սպասվում

315

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասին, իր նախորդի պես, խայտառակ հեռացում է սպասվում, կարծում է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ֆրիկ-հորեղբայրը (freak- աննորմալ) գնաց, եկավ ֆրիկ-մորաքույրը»,- Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի փոփոխությունը մեկնաբանել է Մեդվեդևը։

Մեդվեդևի կարծիքով՝ Թրասը «անիրազեկ և միջակ ջերմամիջուկային ռուսատյաց է, որը տարրական պատկերացում չունի քաղաքականությունից, պատմությունից, աշխարհագրությունից, բայց ուզում է ամեն ինչում հաղթել Ռուսաստանին»։

«Թրասը ջանում է նմանվել Մարգարեթ Թեթչերին, բայց նրա ունակությունների նույնիսկ 5 տոկոսը չունի,- գրել է նա։- Բոլորի հետ կգժտվի, ամեն ինչ կտապալի ու խայտառակ ձևով կհեռանա, ինչպես և իր նախորդը՝ փրչոտ Բորիսկան։ Դե ինչ, իր ավանդույթներով հայտնի Բրիտանիայում հայտնվում է ևս մեկը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍլուցկին հարուստներին կոչ է անում ներդրում ունենալ ՌԴ–ի զարգացման գործում
Հաջորդ հոդվածըՎախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը