Մեդվեդև․ՄՔԴ-ի որոշումը հրեշավոր հետևանքներ կունենա միջազգային իրավունքի համար

291

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը հրեշավոր հետևանքներ կունենա միջազգային իրավունքի վրա, համոզված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Որոշել են դատել նախագահին՝ մի  միջուկային տերության, որը չի մասնակցում ՄՔԴ-ին նույն հիմքերով, ինչ ԱՄՆ-ը և այլ երկրներ։ Ակնհայտ է, որ չափազանց կոշտ հրահանգ է ստացվել,- երկուշաբթի իր Telegram-ալիքում գրել է քաղաքական գործիչը։- Պարզ է, որ դա գործնականում ոչինչ չարժե, բայց շնորհակալ ենք, որ հիշել եք։ Իսկ, այ, միջազգային իրավունքի համար հետևանքները հրեշավոր կլինեն։ Ախր դա իրավունքի հիմքերի, սկզբունքների կործանում է։ Ներառյալ՝ պատասխանատվության անշրջելության վերաբերյալ դրույթները։ Հիմա ոչ ոք ոչ մի միջազգային մարմնի չի մասնակցի, բոլորը «իրար մեջ» կպայմանավորվեն։ ՄԱԿ-ի և մյուս կառույցների բոլոր հիմար որոշումները ձախողման եզրին են։ Միջազգային հարաբերությունների բոլոր համակարգերի մռայլ մայրամուտ է վրա հասնում։ Վստահություն այլևս չկա»։

Մեդվեդևի կարծիքով՝ «ՄՔԴ-ի դատավորներն իզուր են ոգևորվել»՝ ձեռք բարձրացնելով միջուկային խոշորագույն տերության վրա։ «Ավաղ, պարոնայք, բոլորն էլ Աստծո ու հրթիռների ներքո են։ Լրիվ կարելի է պատկերացնել Հյուսիսային ծովում ռուսաստանյան նավից գերձայնային «Օնիքսի» կետային կիրառումը  Հաագայի դատարանի շենքին։ Ցավոք, այն չի խոցվի։ Եվ դատարանն էլ ընդամենը խղճուկ միջազգային կազմակերպություն է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի երկրի բնակչություն։ Հետևաբար՝ պատերազմ էլ չեն սկսի, կվախենան։ Եվ ոչ ոք էլ չի ափսոսա»,- գրել է Մեդվեդևը՝ դատավորներին կոչ անելով «ուշադիր նայել երկինք»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍլուցկի․ Լեհաստանի ներգրավումը հակամարտությանը կնշանակի համաշխարհային պատերազմի մեկնարկ
Հաջորդ հոդվածըՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը Ղազախստանում ընտրությունները թափանցիկ և դեմոկրատական են ճանաչել