Մեդվեդև․ Բրիտանացի պաշտոնյաները ՌԴ-ի համար օրինական ռազմական թիրախ են

248

Լոնդոնը, փաստորեն, Մոսկվայի դեմ չհայտարարված պատերազմ է մղում, հետևաբար՝ բրիտանական ցանկացած գործիչ կարող է դիտվել որպես օրինական ռազմական թիրախ, հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Այսօր Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես Ուկրաինայի դաշնակից՝ նրան օգնություն ցուցաբերելով տեխնիկայով և մասնագետներով, այսինքն, ըստ էության՝ չհայտարարված պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Այդ դեպքում նրա պաշտոնատար անձանցից ցանկացած մեկը՝ ինչպես զինվորականներից, այնպես էլ քաղաքացիական անձանցից, կարող է դիտվել որպես օրինական ռազմական թիրախ»,- չորեքշաբթի իր Twitter-ում գրել է Մդվեդևը։

Այդ կերպ Մեդվեդևը պատասխանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլիին։ Բրիտանացի քաղաքական գործիչը, մեկնաբանելով անօդաչուների գրոհը Մոսկվայի վրա, կարծիք է հայտնել, թե Ուկրաինան իրավունք ունի գրոհներ կատարելու ՌԴ-ի դեմ իր տարածքից դուրս։

«Մեծ Բրիտանիայի՝ մեր վաղեմի թշնամիների հիմար պաշտոնյաները պետք է հիշեն, որ ժամանակակից պայմաններում պատերազմ վարելու կանոնները կարգավորող միջազգային օրենքի շրջանակներում, ներառյալ Հաագայի և Ժնևյան կոնվենցիաներն իրենց լրացուցիչ արձանագրություններով, իրենց դիրքորոշումը նույնպես կարելի է դասակարգել որպես պատերազմի մեջ լինել»,- նախազգուշացրել է Մեդվեդևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրով․ «Ախմատը» վերադասավորվել է և պատրաստվում է ակտիվ գործողությունների
Հաջորդ հոդվածըԿրասնոդարի երկրամասում անօդաչուն ընկել է նավթավերամշակման գործարանի տարածքում