Մեդվեդև․ Գերմանիան հիբրիդային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին

347

Գերմանիան, ըստ էության, հիբրիդային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, Telegram-ում գրել է ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Այդպես է նա արձագանքել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանն այն մասին, թե Ռուսաստանն այլևս էներգակիրների հուսալի մատակարար չէ։

«Ա՛յ քեզ բան։ Նորից նեղացել է․․․ Գերմանիան՝ ա) ոչ բարեկամական երկիր է, բ) պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ողջ տնտեսության և քաղաքացիների նկատմամբ, գ) Ուկրաինային մահացու զենք է մատակարարում, ինչն ուղղվում է մեր Զինված ուժերի դեմ»,- ասվում է հրապարակման մեջ։

Մեդվեդևը նշել է, որ Գերմանիան գործում է որպես Ռուսաստանի թշնամի, բայց չնայած դրան՝ Շոլցը զարմացել է, որ ԳԴՀ-ի քաղաքացիների մոտ «գազի հետ կապված մանր-մունր խնդիրներ են ծագել»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըSinquefield Cup. Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը պարտվեցին
Հաջորդ հոդվածըUS Open. Գաուֆն առաջին անգամ կխաղա մրցաշարի քառորդ եզրափակչում, այլ արդյունքներ