Մեդվեդև․ «Նրանք այլանդակ վիժվածքներ են»

495

Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը հիմա զբաղեցնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը, Ուկրաինա ներխուժման ենթատեքստում երեքշաբթի չափազանց կոշտ գրառում է կատարել իր Telegram-ալիքում։

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու են իմ տեքստերը Telegram-ում այդքան կոշտ։ Պատասխանում եմ․ ես նրանց ատում եմ։ Նրանք այլանդակ վիժվածքներ են։ Նրանք մեր՝ Ռուսաստանի մահն են ուզում։ Ու քանի դեռ ես ողջ եմ, ամեն ինչ կանեմ, որ նրանք չքվեն»,- ասվում է քաղաքական գործչի գրառման մեջ։

 Մեդվեդևը չի պարզաբանել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, բայց ամենից հաճախ նա բացասաբար է արտահայտվում Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ-ի իշխանությունների մասին, եզրակացնում է «Коммерсант»-ը։

Օրինակ, մայիսի 30-ին նա գրել էր, որ ռուսաստանյան քաղաքների հրթիռակոծության դեպքում Ռուսաստանը կարող է պատասխան հարվածներ հասցնել «հանցավոր որոշումներ» կայացնեղ կենտրոններին, որոնց մի մասը «ամենևին էլ Կիևում չէ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲեգլովը խոստացել է վերականգնել Մարիուպոլի դրամթատրոնը
Հաջորդ հոդվածըՊորտուգալիան ուժեղ էր Չեխիայից, Իսպանիան՝ Շվեյցարիայից (տեսանյութ)