Մեդվեդև․ Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելուց բացի` ՌԴ-ն այլ տարբերակ չունի

298

Կրեմլի վրա կիևյան անօդաչուների գրոհը Ռուսաստանին այլ տարբերակ չի թողնում, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա «հանցախմբի»  ֆիզիկական չեզոքացումը։

Չորեքշաբթի իր Telegram ալիքում այսպիսի գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ըստ Մեդվեդևի՝ Զելենսկին «պետք չէ նույնիսկ անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրելու համար»։ «Հիտլերը, ինչպես հայտնի է, այն նույնպես չի ստորագրել։ Միշտ էլ ինչ-որ փոխարինող կգտնվի՝ ծովակալ Դյոնիցի նման մեկը»։

 Հիտլերի ինքնասպանությունից հետո  ռայխսնախագահի պաշտոնում նրան փոխարինել էր գերմանացի ռազմական և պետական գործիչ,  1945 թ․ ապրիլի 30-ից մայիսի 23-ը Գերմանիայի ԶՈՒ գլխավոր հրամանատար, ծովակալ Կառլ Դյոնիցը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը հիշատակել է Գերմանիայի կապիտուլյացիայի ակտի տակ Դյոնիցի ստորագրության մասին։ Սակայն պատմաբանների վկայությամբ՝ այդ հիշատակումը սխալմունք է․ Ռեյմսում տեղի ունեցած արարողությանը Դյոնիցը ներկա չի եղել, այնտեղ եղել է նրա ներկայացուցիչ ֆոն Ֆրիդեբուրգը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎաշինգտոնում ակտիվիստներն ընդհատել են Գուայդոյի ելույթը
Հաջորդ հոդվածըՄադրիդ․ Խաչանովը պարտվեց Ալկարասին