Մեդվեդև․ Մոսկվան կպատասխանի, եթե Ռուսաստանի դեմ ՀԿՌՀ կիրառվի

517

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե ամերիկյան Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ) Ուկրաինայում կրակ բացեն ռուսաստանյան տարածքի ուղղությամբ, ապա Մոսկվան պատասխան հարված կհասցնի այդ որոշումը կայացրած կենտրոններին։

«Անկասկած, մենք պետք է արձագանքենք այդ սպառնալիքին։ Եվ միանգամայն ակնհայտ է, որ եթե, Աստված չանի, այդ տիպի զենքերն օգտագործվեն ռուսաստանյան տարածքների դեմ, ապա մեր երկրի զինված ուժերին այլ բան չի մնա անելու, քան ոչնչացնել այդ որոշումն ընդունած կենտրոնները,- ասել է Մեդվեդևը։- Պարզ է, որ այդ կենտրոններն են՝ պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը, ինչ ասես։ Բայց, իհարկե, հասկանալի է նաև, որ այս դեպքում այդ որոշումները կայացնող կենտրոնները, ցավոք, նույնիսկ Ուկրաինայի տարածքում էլ չեն»։

Հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Ուկրաինային է տրամադրվում 700 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը, այդ թվում՝ ամերիկյան համազարկային կրակի HIMARS համակարգեր և դրանց արկերը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄադուրոն կարգադրել է հատուկ գործողություն անցկացնել թմրամաֆիայի դեմ
Հաջորդ հոդվածըՄեդվեդչուկի գործի հետաքննությունն ավարտվել է