Մեդվեդև․ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել երրորդ համաշխարհայինի

344

Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ, կարծում է ՌԴ ԱԽ փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևը։

«Ղրիմի նկատմամբ ցանկացած ոտնձգություն նշանակում է պատերազմ մեր երկրի դեմ։ Եվ եթե դա անում է մի երկիր, որը ՆԱՏՕ-ի կազմում է, ապա դա հակամարտություն է ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Երրորդ համաշխարհային պատերազմ։ Տոտալ աղետ»,- ասել է Մեդվեդևը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար առանձնապես նոր սպառնալիք չի ստեղծում։ Այդ երկրները նախկինում էլ Ռուսաստանի հետ եղել են այնպիսի հարաբերությունների մեջ, որ կարելի է անվանել հարգալի և փոխադարձաբար բարյացակամ։ Այժմ մենք այդ երկրների հետ չունենք և չեն նախատեսվում տարածքային վեճեր, և նույնիսկ դրա առիթը չկա,- հայտարարել է Մեդվեդևը։- Եթե նրանք իրենց ավելի լավ ու ապահով են զգում Դաշինք մտնելով՝ բարի ճանապարհ։ ՆԱՏՕ-ն առանց այդ էլ մեր երկրի կողքին է, առանց Շվեդիայի ու Ֆինլանդիայի էլ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ում շատ ավելի վտանգավոր է մեր երկրի համար»,- հավելել է Մեդվեդևը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպան․ Վաշինգտոնը Կիևին մղում է զանգվածային սպանությունների
Հաջորդ հոդվածըՀրթիռակոծվել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնը, կան տասնյակ անհետ կորածներ