Մեդվեդև․ ՌԴ նախագահին արտերկրում ձերբակալելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն

301

Միջազգային քրեական դատարանի որոշման համաձայն՝ արտասահմանում ՌԴ նախագահի ձերբակալությունը կդառնա Casus belli, ասել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ահա պատկերացնենք – հասկանալի է, որ դա մի իրավիճակ է, որը երբեք չի լինի, բայց, այնուամենայնիվ, պատկերացնենք, թե դա եղել է։ Միջուկային տերության գործող ղեկավարը ժամանել է մի տարածք, ենթադրենք՝ Գերմանիա, ու ձերբակալվել է։ Դա ի՞նչ է։ Պատերազմ հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ արդեն այդ դեպքում մեր բոլոր միջոցները կթռչեն Բունդեսթագ, կանցլերի գրասենյակի վրա ու ավելի հեռու»,- ասել է քաղաքական գործիչը։

Մեկնաբանելով ԳԴՀ արդարադատության նախարար Մարկո Բուշմանի հայտարարությունն այն մասին, թե Բեռլինը պարտավոր կլինի կատարելու ՄՔԴ որոշումը և ձերբակալելու Ռուսաստանի առաջնորդին, եթե նա հայտնվի ԳԴՀ տարածքում, Մեդվեդևն ասել է․ «Նա հասկանո՞ւմ է, որ դա casus belli է, դա պատերազմի հայտարարություն է։ Թե՞ նա լավ չի սովորել»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն ակնկալում է, որ Զելենսկին կմասնակցի «Հանուն դեմոկրատիայի» գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԴատապարտել են իսրայելցի նախարարի հայտարարությունը