Մեդվեդև․ Օտարերկրյա զինվորականները և զենքն Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ-ի օրինական թիրախն են

217

Կիևին մատակարարվող սպառազինությունը և դրա հետ ժամանող արտասահմանցի մասնագետները օրինական թիրախ են ռուսաստանզի զինվորականների համար։

Այդ մասին նախազգուշացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

«Ակնհայտ է, որ դա (Ուկրաինային Արևմուտքի կողմից մահաբեր միջոցներ և տեխնիկա մատակարարելը) անմիջական մասնակցություն է հակամարտությանը, իրենց վերլուծաբաններն էլ են դա ընդունել»,- նշել է Մեդվեդևը։

«Եթե այդ զենքերի հետ ռազմական մասնագետներ են գալիս, դա ուղիղ ապացույցն է նրա, որ այդ երկիրը ներգրավված է հակամարտության մեջ։ Ուստի եթե Patriot-ը կամ ինչ-որ արտասահմանյան մահաբեր միջոցներ են հասցվում Ուկրաինայի տարածք օտարերկրյա մասնագետների հետ միասին, նրանք, անկասկած, օրինական թիրախ են հանդիսանում և ենթակա են ոչնչացման»,- հայտարարել է նա։

Ըստ նրա՝ այդ օտարերկրյա մասնագետները «կոմբատանտներ» են, ռուսական պետության թշնամիներ։

«Դրանց պետք է ոչնչացնել։ Եվ նրանք պետք է դա հասկանան, որ հենց որ այնտեղ ամերիկացի կամ լեհ զինվոր է հայտնվում, նա պետք է ոչնչացվի։ Այլ կերպ չի կարող լինել։ Այստեղ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Եթե ՆԱՏՕ-ի զինվոր է, թող նստի իր տեղը։ Ուստի, լինեն օդանավեր կամ ուրանի միջուկով արկեր, աղքատացված ուրանով, դա ուղիղ մասնակցություն է մեր երկրի դեմ հակամարտությանը»,- եզրափակել է Մեդվեդևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոմանո․ Տուխելը կփոխարինի Նագելսմանին Բավարիայի գլխավոր մարզչի պաշտոնում
Հաջորդ հոդվածըՆեթանյահուի այցը Բրիտանիա վտանգված է