‘Մեդվեդև. 2015-ը Ռուսաստանի համար այս տարվանից ավելի ծանր է լինելու’

1140

Սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման եռակողմ հանձնաժողովի ամփոփիչ նիստում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գալիք 2015 թվականը Ռուսաստանի համար չափազանց բարդ տարի է լինելու: Սակայն վերջին 20 տարիներին եղել են նաև ավելի դժվար տարիներ, հավելել է նա:

«Անցնող տարին բարդ էր: Գալիքն ավելի բարդ է լինելու: Մեր՝ կառավարության ղեկավարների, արհմիությունների և գործատուների խնդիրն է՝ անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի մեր քաղաքացիների առնվազն հարմարավետ կյանքը»,- Մեդվեդևի խոսքն է մեջբերում Интерфакс-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին հիվանդանոց են տեղափոխել’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Իրի և նրա մոր հիշատակի միջոցառումներ ԿԺԴՀ-ում ‘