Մեզ վրա թքողը կբուժվի մեր հաշվին. Ալիք Մեդիա

583

Օրերս Կառավարության որոշմամբ ՀՀ բարձրագույն պաշտոնյաները՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը, վերստին բարելավեցին իրենց ու իրենց ընտանիքների կյանքը ՀՀ հպարտ քաղաքացի հարկատուների հաշվին։

Կառավարության մայիսի 18-ի նիստում ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) համար պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին որոշում կայացվեց։

Առաջին հայացքից հիանալի որոշում. մարդիկ, որոնք քափ-քրտինք աշխատում են մեր բարեկեցության համար, պետք է ոչ միայն արժանապատիվ վարձրատրություն ստանան, այլեւ սոցիալական ապահովության փաթեթ ունենան՝ իրենց ու իրենց երեխաների եւ ամուսինների համար։

Հիշեցում. մահացած միապետների հետ նկարվող, գոյության իմաստը փնտրող եւ դաշնամուրի ստեղների անզուգական վարպետ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատավարձը առանց պարգեւավճարների 2023 թվականի հունվարի 1-ից 1.664.000 դրամ է։

Սիրելի քաղաքացիների վրա թքող, պաշտոնեական դիրքը չարաշահող ու վարչապետի որդու մասին ստահոդ լուրեր տարածող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1.497.000 դրամ է։

Գոռ Մադոյան

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըԳվարդիոլան իր պարգևավճարը փոխանցել է «Մանչեսթեր Սիթիի» աշխատակիցներին
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Երաշխիք չկա, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին