‘Մեթյու Ֆելիփսը Սպիտակ տան նախասրահում ամուսնության առաջարկ է արել իր ընկերոջը (ֆոտոշարք)’

1220

ԱՄՆ ծովային ստորաբաժանման հրամանատար Մեթյու Ֆելիփսը Սպիտակ տան նախասրահում ամուսնության առաջարկ է արել իր ընկերոջը՝ 26-ամյա Բեն Շոկին: Սա աննախադեպ իրադարձություն է Սպիտակ տան ողջ պատմության ընթացքում, հայտնում է Daily News-ը:

 «Մենք առաջին անգամ Սպիտակ տանն ենք հանդիպել, այդ իսկ պատճառով էլ ես որոշեցի ամուսնության առաջարկն անել հենց այստեղ»,-լրագրողներին պատմել է Ֆելիփսը։

Սպիտակ տունն առայժմ ոչ մի մեկնաբանություն չի տարածել այս իրադարձության առնչությամբ։

Միասեռական ամուսնությունները պատմության մեջ առաջին անգամ օրինականացվել են 2001թ. Հոլանդիայում: ԱՄՆ-ում առաջին գեյ-ամուսնությունները թույլատրվել են 2004 թ.՝ Մասաչուսեթս նահանգում:

Ներկա պահին նույնասեռական ամուսնությունները օրինականացված են ԱՄՆ 13 նահանգներում:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ռուս էքստրեմալները զարմացնում են արտասահմանցիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորվել են 2 օպերլիազորներ’