‘Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին’

3071

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների դստերը, այն բանի համար, որ նա հանդես է եկել ի պաշտպանություն նախագահական զույգի որդու՝ Բեռոն Թրամփի:

«Շնորհակալ եմ, Չելսի Քլինթոն, այնքան կարևոր է աջակցել մեր բոլոր երեխաներին, որպեսզի նրանք  կարողանան հավատարիմ մնալ իրենք իրենց»,- twitter-ում գրել է ԱՄՆ առաջին տիկինը:

Ավելի վաղ The Daily Caller-ը քննադատել է Բեռոն Թրամփի ատաքին տեսքը: Օրինակ՝ պարբերականի հեղինակներից մեկը հայտարարել է, թե արժե, որ ամերիկյան նախագահի որդին մի քիչ ավելի պատշաճ հագնվի, ինչպես դա անում են նրա ծնողները:

Քննադատության առիթ է դարձել մի լուսանկար, որում ընտանիքն իջնում է ինքնաթիռից, և կրտսեր Թրամփը կարմիր շապիկով և սպիտակ  շորտով է:

«Մամուլը և մյուս բոլորը պետք է հանգիստ թողնեն Բեռոն Թրամփին և նրան հնարավորություն տան մասնավոր մանկություն ունենալու, ինչին նա արժանի է: Բեռոնը երեխա է: Ոչ մի երեխայի մասին չի կարելի խոսել այդպես, լինի դա իրական կյանքում, թե համացանցում: Իսկ մեծ մարդու դեպքում դա ամոթ է»,- գրել է երկու երեխաների մայր Չելսի Քլինթոնը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Արտավանի հրդեհի պատճառը պարզվել է, մեկ մարդ մեղադրվում է’
Հաջորդ հոդվածը’38 տարի անց Անգոլայի նախագահը կլքի պաշտոնը, բայց կպահպանի իշխանությունը’