Մելիքյան. Մրցակիցը հիասթափեցրեց իր պահվածքով

531

Կոնֆերենցիաների լիգայի 2022-23թթ․ մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում (H խումբ) Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Բազելին»։

Հետխաղյա մամուլի ասուլի ժամանակ հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Բազելը» լուրջ թիմ է, լուրջ ակումբ․․․ Բայց այսօր մրցակիցը հիասթափեցրեց իր պահվածքով։ Կան խաղի արդար կանոններ, որոնք պետք է կիրառվեին, նրանք իրենց հանդուգն պահեցին։ Սպասում ենք մրցակցին Հայաստանում և պատասխանը մենք կտանք։

Նրանք «կեղտոտ» հաղթանակ տարան։ Ինչ վերաբերում է խաղին, մենք ընդմիջումից հետո տակտիկան փոխեցինք, բալանս ստեղծեցինք պաշտպանությունում։ Բայց երկրորդ գոլը խառնեց մեր ծրագրերը, դրանից հետո նորից փոխեցինք սխեման և ագրեսիվ էինք առջևի գծում։

Ընդհանուր առմամբ մեր տղաներից դժգոհ չեմ։ Կարևորը թիմը հասկանում է՝ ինչ է անում, կա թիմային խաղ։ Փոխարինման մտած ֆուտբոլիստները թարմություն մտցրեցին, ակտիվացրեցին մեր խաղը։ Ոչ ոքից դժգոհ չեմ։

Պետք է մրցակցին հարգել։ Բայց պետք է նաև պատասխանել, եթե մեզ հանդեպ անհարգալից են վերաբերում։ Մենք պետք է սովորենք և՛ հարգել, և՛ չհարգել մրցակցին նման դեպքերում»,- ասել է Եղիշե Մելիքյանը։

Նախորդ հոդվածըUS Open. Կիսաեզրափակիչի բոլոր զույգերն ու ժամանակացույցը
Հաջորդ հոդվածըԱրծրուն Պեպանյանին լռեցնելը չէ խնդիրը…