‘Մելքումյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգումը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է հարց լուծել’

915

Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար հարկավոր է նրանց որոշակի ազատություն տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը` ընդգծելով, որ Հայաստանում հարկային հաշվետվություն ներկայացնող 80 հազար ձեռներեցներից 67 հազարը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են:

«Ես դեմ չեմ փաստաթղթավորմանը, բայց միայն շեմի բարձրացման դեպքում: Իսկ ստուգումները պետք է լինեն այնքան, որ դիսկոմֆորտ չստեղծվի բիզնեսների համար: Գուցե փոքր բիզնեսը իսկապես նվազեցնում է հաշվետվությունները, բայց փաստ է, որ այլ կերպ հնարավոր չէ: Եթե նրանք հարկեր վճարեն ամբողջ շրջանառությունից, ապա չեն դիմանա եւ կփակվեն»,­- ասաց Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված խնդիրներից հետո մարդիկ հասկացան, որ Կառավարության գործողությունները բավարար չեն դրան լուծում տալու համար: «Հարկային քաղաքականությունը ճիշտ ուղիով չի գնում, իսկ օրենքի կիրառության հետաձգումը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է հարց լուծել»,­ — ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մինչև հուլիսի 1­ը հետաձգել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը: 

Նախորդ հոդվածը‘Ճանապարհային ոստիկանության Երեւանի վարչության պետը պաշտոնանկ է արվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպան. Անհրաժեշտ է զարգացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները’