‘Մելքումյան. Պետությունը կարող է սեղմել իր կոճակն ու ընդունել այս որոշումը, բայց հետեւանքները լավ չեն լինելու ‘

1186

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է քննարկել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում նշեց, որ հարցը միայն ֆինանսական ու տնտեսական չէ, ոչ էլ քաղաքական է նույնիսկ, հարցը, նրա խոսքով, մեր պետության, ազգային պետական շահերից բխող է, եւ հետեւաբար, մենք իրավունք չունենք հապշտապ քայլեր կատարել:  «Տնտեսական աճի հիմքում պետք է դրվի սակագնային քաղաքականություն: Եթե սակագինը աճում է, սպառման ծավալները իջնում են, ի՞նչ ենք անելու: Սա՝ մեկ, եւ երկրորդ՝ ես էլ եմ առաջարկում, որպեսզի այս պահին իսկապես չշտապենք, պետք է այս հարցում կոնսեսուս լինի: Իհարկե, պետությունը կարող է սեղմել իր կոճակն ու ընդունել այս որոշումը, բայց հետեւանքները լավ չեն լինելու: Պետք է մի պահ կանգառ անել, լսել հանրության եւ մասնագետների ձայնը»,- նշեց Մելքումյանը: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ ՀԾԿՀ անդամներին՝ մի՛ քվեարկեք’
Հաջորդ հոդվածը‘ՀԾԿՀ-ն միաձայն քվեարկեց թանկացման օգտին. «Համարձակ» տղերք եք’