‘Մեծահասակ երևանցիների 8 %-ը տառապում է անհանգիստ ոտքերի սինդրոմով ‘

1349

Խռմփոցն ու անքնությունը`  որպես Հայաստանում տարածված քնի խանգարումներ: «Ցավոք սրտի, խռմփոցը մեզանում դեռ համարվում է նորմալ երևույթ, մինչդեռ այն լուրջ խնդրի առկայության նշան է», — նշել է  «Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամսոն Խաչատրյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: Խռմփոցն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում: Ուշագրավ է, որ խռմփացնողը, սովորաբար, սեփական խռմփոցը չի լսում, և, արդյունքում, նրան բժշկի մոտ են տանում տանջահար հարազատները: Հայաստանում տարածված քնի խանգարումներից Խաչատրյանը նշել է նաև անհանգիստ ոտքերի սինդրոմը, որով տառապում է մեծահասակ երևանցիների 8 տոկոսը: Անհանգիստ ոտքերի սինդրոմը քնի շարժական խախտումների տարատեսակ է, որը դրսևորվում է ստորին վերջույթների տհաճ զգացողությամբ: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ անհանգիստ ոտքերի սինդրոմի տարածվածությունը կազմում է 2-10 տոկոս: 

Նախորդ հոդվածը‘Սոչի. Օլիմպիադա՝ փշալարերի ետևո՞ւմ’
Հաջորդ հոդվածը‘Երևանը շարունակում է մնալ մառախուղի և թույլ ձյան ճիրաններում’