Մեծահարուստ ռուսաստանցիներն անշարժ գույք են գնում Դուբայում

7980

Դուբայում տան շուկայի վերլուծությամբ զբաղվող  ընկերությունների տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Դուբայում անշարժ գույքի ռուսաստանցի գնորդների մասնաբաժինը մեծացել է 67 %-ով։ Դա կապում են արևմտյան պատժամիջոցների հետ, որոնք ունևոր ռուսաստանցիներին զրկել են այլ երկրներում գործեր վարելու հնարավորությունից։

Betterhomes ռիելթորական ընկերության տվյալներով՝ Դուբայի անշարժ գույքի շուկայում ամենաակտիվ ներդրողների վարկանիշում Ռուսաստանը 7-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ զիջելով միայն Մեծ Բրիտանիային, Հնդկաստանին, Իտալիային և Կանադային։

Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը շուտով ավելի վեր կբարձրանա այդ վարկանիշում և նույնիսկ կարող է գլխավորել ցուցակը։

Վերջերս անշարժ գույք ձեռք բերողների ցուցակում Ռուսաստանում հայտնի մի շարք մարդկանց անուններ կան, մասնավորապես՝ Ռոման Աբրամովիչի անունը։ Betterhomes-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ռուսաստանցի կլիենտները անշարժ գույք են գնում Դուբայի ամենահեղինակավոր շրջաններում, հիմնականում՝ բնակելի համալիրներում Պարսից ծոցի տեսարանով։ Բրոքերների տվյալներով՝ 2022 թ․ առաջին երեք ամիսներին ռուսաստանցիները Դուբայում ծախսել են առնվազն 12 մլրդ դոլար։ Այդ շրջանում նաև տան համար ռելորդային գործարք է արձանագրվել՝ 76,2 մլն դոլար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրցախի ՄԻՊ-ի արձագանքը ադրբեջանցիների կողմից դիտավորյալ հայկական մեքենան վթարի ենթարկելու դեպքին
Հաջորդ հոդվածըՈր այդ պատմության ֆակուլտետում գոնե մի քիչ էլ մտածել սովորեցնեն․․․ Արեն Մանուկյան