‘Մեծ Բրիտանիայի դեսպան. ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի առկա սպառնալիքներին ‘

943

ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի Ռուսաստանի սպառնալիքներին: Այս մասին այսօր Երևանում կայացած «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:

«Այս տարի Դաշինքի գագաթնաժողովին մասնակցել է 68 երկիր: Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ զինված դիմակայությունն Ուկրաինայի հարավ-արևելքում, արյունահեղությունը Լիբիայում, Իրաքի սպառնալիքները, Ղրիմի հարցը, որոնց ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի: Կարծում եմ, որ այս ամենը հետաքրքրում է նաև Հարավային Կովկասին և անմիջապես Հայաստանին»,- ընդգծել է Լիչը:

Նախորդ հոդվածը‘Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Աշուն է գալու (արդեն եկել), թեժ է լինելու ‘