‘Մեծ Բրիտանիայի թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից’

737

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մարտի 4-ին դուրս է գրվել Էդվարդ VII թագավորի անվան բժշկական կենտրոնից, որտեղ դիմել էր նախօրեին աղեստամոքսային վարակի պատճառով, տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատի մամլո ծառայությունը հավաստիացրել էր, որ թագուհու հոսպիտալացումը կանխարգելիչ բնույթ է կրում: Ուրբաթ օրը մարսողական համակարգի խնդիրների հետևանքով Եղիսաբեթ II-ը ստիպված է եղել հետաձգել իր առաջիկա այցելությունները և մի շարք հրապարակային միջոցառումներ:

Հատկանշական է, որ արևմտյան մամուլում հաճախակի են դարձել թագուհու առողջական վիճակի վատթարացման մասին ասեկոսեները և լուրերն այն մասին, որ արքայազն Չարլզի կինը արքունական խարդավանքներ է հյուսում՝ Մեծ Բրիտանիայի թագավորական գահին տիրանալու նպատակով:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը՝ հայ համայնքի հետ իր հանդիպումների մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստում կորոշի՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ’