‘Մեծ Բրիտանիայոմ Ադրբեջանի դեսպանը Լեռնային Ղարաբաղի պատճառով վիրավորվել է Guardian-ից’

1257

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Տախիր Տագիզադեն զայրացած նամակ է հղել Guardian-ի խմբագրությանը, քանի որ վերջինիս հրապարակումներում Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է 2015 թվականի տուրիստական սեզոնի լավագույն արկածային ուղղությունների շարքում:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ նման հրապարակումը «ծայր աստիճան անհարգալից վերաբերմունք է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, քանի որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասը»:

«Ադրբեջանի արտգործնախարարությունը զգուշացում է դեպի Լեռնային Ղարաբաղ ու նրան հարող գրավյալ տարածքներ ցանկացած տուրիստական ուղևորությունների անթույլատրելիության մասին: Գովազդելով Լեռնային Ղարաբաղը որպես «տուրիստական ուղղություն», թերթը մոլորության մեջ է դնում հանրությանը և, հնարավոր է, սպառնալիքի տակ դնելով նրա ներկայացուցիչների կյանքը: Բացի այդ, նրանք, ովքեր ողևորության փորձ կձեռնարակեն դեպի Լեռնային Ղարաբաղ, հետագայոմ չեն կարող այցելել Ադրբեջանի մյուս շրջաններ»,-ասված է նամակում, գրում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը Գյումրիի դատախազության մոտ շարունակում է լարված մնալ. Լրացվում է’
Հաջորդ հոդվածը‘Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակված ահաբեկիչներին 20 հազար դոլար են վճարել’