‘Մեծ Բրիտանիայում գաղտնազերծել են Վիկտորյա թագուհուն առևանգելու պլանը’

911

Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ իռլանդացի ազգայնականները գրեթե 150 տարի առաջ նախապատրաստել են Վիկտոյա թագուհու առևանգումը: Այդ մասին հայտնի է դարձել վերջերս գաղտնազերծված և հրապարակված փաստաթղթերից, հունվարի 13-ին գրել է The Times թերթը: 1867 թ. Մանչեստերի ոստիկանությունն իր գործակալների միջոցով տեղեկություններ էր ստացել, որ «Իռլանդիայի հեղափոխական եղբայրության» զինյալ ահաբեկիչները ծրագրել են առևանգել թագուհուն, երբ նա հանգստանալիս լինի իր շոտլանդական նստավայրում:  Դավադիրները մտադիր էին միապետուհուն փոխանակել բանտերում հայտնված իրենց զինակիցների հետ: Առևանգման նախապատրաստման մասին հայտնվել էր կառավարությանը և Սկոտլանդ-Յարդին, նստավայրի պահպանությունն ուժեղացվել էր մի քանի տասնյակ զինված սպաներով, սակայն հարձակում այդպես էլ տեղի չէր ունեցել:

«Իռլանդական հեղափոխական եղբայրությունը» գաղտնի կազմակերպություն էր, որը 19-րդ դարավերջին -20-րդ դարի ակզբներին պայքարում էր հանուն Մեծ Բրիտանիայից Իռլանդիայի անկախանալու: 1860-1870-ական թթ. կազմակերպությունն սկսեց դիմել ահաբեկչական մեթոդների: Ավելի հանրահայտ՝ Իռլանդական  հանրապետական բանակը կազմավորվել է 1910 ական թթ., հիմնականում՝ «Իռլանդիայի հեղափոխական եղբայրության» փորձի հիման վրա, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ը հրաժարվում է վճարել ԶՈւ թոշակառուի բուժման ծախսերը’
Հաջորդ հոդվածը‘Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 8-10-ն արտարժույթով գործարքների ծավալը կրճատվել է 23%, իսկ բորսայում` 51% ‘