‘Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան. Ասանժի կյանքը վտանգի տակ է’

789

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տառապում է թոքերի քրոնիկ հիվանդությամբ և բուժման կարիք ունի,  ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան Անա Ալբանը: Վերջինս ընդգծել է, որ դիմելու է բրիտանական կառավարությանը՝ Ասանժի համար թույլտվություն ստանալու խնդրանքով, որպեսզի նա առանց ձերբակալվելու սպառնալիքի կարողանա այցելել լոնդոնյան հիվանդանոցներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսից 41-ամյա Ասանժը ապաստանել է Էկվադորի՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող դեսպանատանը՝ այն բանից հետո, երբ բրիտանական դատարանը որոշում կայացրեց նրան արտաքսել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության մեջ:

Էկվադորի լոնդոնյան դեսպանատունը գտնվում է ոստիկանության մշտական հսկողության տակ, որին հրահանգված է անմիջապես ձերբակալել Ասանժին, եթե նա լքի դեսպանատան տարածքը: Wikileaks-ի հիմնադիրն ամբողջ ժամանակ անցկացնում է մի փոքրիկ սենյակում և նորմալ կյանք վարելու հնարավորությունից զրկված է, ինչը կարող է տասնամյակներ տևել:

Նախորդ հոդվածը‘«Մատաղիսի գործը» անհարկի ձգձգվում է. ՀԿ-ների հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. Եթե լքեմ «Յուվենտուսը», հաճույքով կվերադառնամ «Պարմա»’