‘Մեծ Բրիտանիայում թագուհու մահվան դեպքում կատարվելիք գործողությունների փորձ է անցկացվել’

3033

Թագուհու վախճանվելու դեպքում իշխանությունների գործողությունների մշակման վարժանքներ են անցկացվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդել է The Tomes-ը:

Հունիսի 28-ին կառավարության փոխվարչապետ Դևիդ Լիդինգթոնը խորհրդակցություն է անցկացրել նախարարների հետ, որի ընթացքում քննարկվել է, թե ինչ գործողություններ են կատարվելու միապետուհու մահվան օրը, երբ վարչապետը կհայտնի այդ լուրը և տասնօրյա սուգ կհայտարարի:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այս վարժանքները կապ չունեն թագուհու առողջական վիճակի վատթարացման հետ, այլ «Լոնդոնյան կամուրջ» ծածկանունը կրող պլանի մի մասն են կազմում:

2016 թ., երբ թագուհին նշում էր իր 90-ամյակը, նա հրաժարվել էր հեռավոր արտասահմանյան ուղևորություններից՝ դրանք տրամադրելով ընտանիքի ավելի երիտասարդ անդամներին: Այնուամենայնիվ, նրա ժամանակացույցը դեռևս չափազանց խիտ է: Այսպես, 2017 թ. թագուհին մասնակցել է 296 պաշտոնական արարողությունների:

Մեկ  տարի առաջ The Guardian-ը հրապարակել է թագուհու մահվան դեպքում  արքունիքի գործողությունների պլանը, ընդ որում՝ ենթադրվում է, որ Նորին Մեծության Գաղտնի խորհուրդը նոր միապետ կհռչակի: Լրագրողները պարզել են, որ ծառայապետը ցավալի լուրը պարունակող փաստաթուղթը կամրացնի Բուքինգհեմյան պալատի դարպասին, ռադիոկայանները կհեռարձակեն լուրերը և մեղմ ու թախծալի երաժշտություն, իսկ ապագա թագավորը՝ արքայազն Չալզը, ուղևորություններ կկատարի Ուելս և Շոտլանդիա:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրոբասկետ-2021. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Ոստիկանության Գեղարքունիքի բաժիններում պարգեւավճարները յուրացվել են’