‘Մեծ Բրիտանիայում սկսվել է օգտատերերի նկատմամբ Facebook-յան գիտափորձի հետաքննությունը’

914

Մեծ Բրիտանիայի տեղեկատվության գծով հանձնակատարի վարչությունը մտադիր է պարզել, թե արդյո՞ք Facebook-ը չի խախտել անձնական տվյալների պաշտպանության օրենքները՝ իր օգտատերերի շրջանում հոգեբանական գիտափորձ անցկացնելու ընթացքում, հաղորդել է BBC News-ը:

Facebook -ի ներկայացուցիչ Ռիչարդ Ալենը հայտարարել է, որ իր ընկերությունը «ուրախությամբ կպատասխանի կարգավորողների բոլոր հարցերին»:

2012 թ. անցկացված փորձի շրջանակներում Facebook-ի օգտատերերի կեսին ցույց չէին տրվում նորությունների ժապավենի՝ դրական բովանդակությամբ հաղորդագրությունները, իսկ մյուս կեսին՝ բացասականները: Այն օգտատերեը, որոնք «տեսնում» էին միայն բացասական հուզական երանգավորում ունեցող հաղորդագրությունները, տրվում էին բացասական հույզերի և սկսում տեղադրել համանման գրառումներ ու մեկնաբանություններ: Այդպիսով, պարզվեց, որ բովանդակությունը կարող է ազդել օգտատիրոջ հույզերի և վարքի վրա՝ նաև ցանցից դուրս:

Գիտափորձում դիտարկվել էին 700 հազար օգտատերեի տվյալներ, սակայն այն անցկացվել էր առանց վերջիններիս իմացության, և դա վրդովմունքի ալիք էր բարձրացրել Facebook-ում: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Մոլդովա. Դեմ և կողմ՝ եվրաասոցացմանը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիները ցանկանում են միջնորդել, որպեսզի Ռեյգանի անվան оդանավակայանը վերանվանվի ի պատիվ Թիմ Հովարդի ‘